Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից․ կադրային փոփոխություններ ոստիկանությունում

Ոտիկանության տեղեկատվության և հասարայանության հետ կապերի վարչությունից Իրավաբան․net-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 9-ին  ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։ Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

Վահե Ղազարյանի հրամաններով Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը։ Նա եղել է Կոտայքի մարզային վարչության պետը։

Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ։ Նա ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից ազատվել է ոստիկանապետի մեկ այլ հրամանով։

Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը ազատվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը  ազատվել է Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել