Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։
Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը»։