Գիշերը Ստեփանակերտում մեկ ժամվա մեջ 3 անգամ օդային տագնապ է հնչել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։

Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։

Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել