Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջու։ գրում է.
Ի պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության համատեքստում արտահայտված մարդասիրական կարիքներին՝ Ֆրանսիան կազմակերպում է անհետաձգելի բժշկական օգնություն. օրթոպեդիայի և վերականգման բնագավառներում մասնագիտացված վիրաբույժների առաքելություն և բժշկական սարքավորումների և դեղերի տրամադրում ի շահ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի։
Այս օգնությունը ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտությունից տուժածներին: Այս օժանդակությունը գումարվում է Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից արդեն իսկ ցուցաբերվող բազմաթիվ օգնության ծրագրերին: