Մինչև նոյեմբերի 13 անհրաժեշտ է գրանցվել բնակավայրի հարակից դպրոցներից մեկում․ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցականների և նրանց ծնողների համար․

«Տեղեկացնում ենք, որ մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածն անհրաժեշտ է գրանցվել ձեր բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով։

1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա

5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման

Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։

Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել