Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արծրուն Հովհաննիսյանին․ միաժամանակ թիրախավորում են ադրբեջանական կայքերը եւ հայաստանյան որոշ շրջանակների ֆեյքերն ու լրատվամիջոցները, սա չափազանց տխուր, բայց օրինաչափ ցուցիչ է, երկուսի նպատակն էլ նույնն է` հայերիս պարտությունը, թե’ առաջնագծում, թե’ տեղեկատվական դաշտում, միասնականության խաթարումը թե’ սահմանին եւ թե’ թիկունքում։
Հիշենք Հիտլերի ցուցակը, որի առաջին տեղում Լևիտանն էր` ողջ Խորհրդային Միության հույսը, բոլորին լուր բերողն ու թիկունքի ոգին պահողը, Հիտլերի առաջին նպատակը հենց նրան լռեցնել էր, հիմա չեմ էլ ուզում պատկերացնել, թե մեր ներսում Արծրունին լռեցնել ուզողներն ի՞նչ նպատակ ունեն, չնայած շատ բան գիտեմ, սակայն միեւնույն է հավատալ չեմ ուզում։
Բայց ինչ նպատակ էլ ունենան, չեն հաջողելու, քանի որ պրոֆեսիոնալիզմը, անվերապահ հայրենասիրությունն ու նվիրվածությունը, հատկապես պատերազմի օրերին` ԱՆՊԱՐՏ է եւ միշտ ՀԱՂԹՈՂ»։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ