ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանի կոչն Արցախից․
«Մեր թիկունքն ամուր կպահեք
Պատերազմի ավարտի երկու սցենար կա.
Կամ մենք հաղթում ենք, ու թշնամուն պարտադրում վերջնական խաղաղություն, կամ պարտվում ենք ու սերունդներին ժառանգում կիսատ-պռատի ու պարտվողի հոգեբանություն։ Վստահ եմ, որ քչերը կգտնվեն, որ պարտության հետ կհաշտվեն։
Իսկ հաղթանակ ու զինադադար ցանկացողներս մի բան պետք է հասկանանք. մեր ներսում պարտավոր ենք հաղթահարել մահվան վախը ու առանց երկմտելու զինվորագրվենք, հաստատուն խաղաղություն ցանկացողներս պետք է մեր վերջին միջոցը դնենք այս հաղթանակն ապահովելու գործին։ Ուզում ենք մեր զինվորները չզոհվեն, ուրեմն նրանց թիկունքն ավելի կազմակերված պետք է դարձնենք։
Ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց. հաղթելուն այլընտրանք չկա, իսկ ես այդ գործից անմասն չպետք է մնամ, եթե անգամ վտանգը մեծ է։ Տարոնիս ու Արեգիս ամենակարևորը ժառանգելու եմ իմ ուղիղ մեջքը։
Մեզ բոլորիս իմաստություն, միասնականություն և վճռականություն եմ մաղթում մեր սուրբ հողն ազատագրելու և ամբողջական պահելու գործում։
Սիրում եմ բոլորիդ»: