ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս պահին մեր կողմից նոր նախագիծ շրջանառության մեջ դնելը նպատակահարմար չէ, քանի որ խնդրի մի մասի վերաբերյալ արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծ կա, միաժամանակ` ԱԺ կանոնակարգով սահմանված ժամկետները պահպանելու խնդրից ելնելով։

Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով»,- գրել է Մարուքյանը։

Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել