Առաջնագիծն ամուր է, վստահ ենք բոլորս ու գիտակցում ենք, որ թիկունքի ամրությունը մեր տղաներին էլ ավելի է ոգևորում ու գոտեպնդում. Սիսիանի համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանից հայտնում են.

«Սեպտեմբերի 27-ը բոլորիս համար դարձավ սահմանագիծ՝ բաժանելով կյանքը երկու մասի՝ մինչև պատերազմն ու պատերազմից հետո:

Ու համախմբվեցինք, դարձանք մի բռունցք, առաջնագիծն ու թիկունքն ամուր պահող մարտիկներ:
Լրացավ պատերազմի 40 օրը, երկար ու ձիգ 40 օրեր: …Իսկ թշնամին նույնն է, ում ցեղասպան մտադրությունները ժամանակը չի սառեցրել, նա էլ ավելի դաժան ու հավակնոտ է դարձել, քաղաքակրթությունն ու հումանիզմը նրա կողքով են անցել:

Առաջնագիծն ամուր է, վստահ ենք բոլորս ու գիտակցում ենք, որ թիկունքի ամրությունը մեր տղաներին էլ ավելի է ոգևորում ու գոտեպնդում:
Պատերազմի բռնկման առաջին իսկ օրից Սիսիանն էլ, բոլորի նման, համախմբվել և ամուր կանգնած է սահմանապահ տղաների թիկունքին ու կողքին: Սիսիանի համայնքապետարանը, բնակավայրերի վարչական կազմը, Սյունիքի մարզպետարանի, պետական այլ կառույցների և անհատ բարերարների հետ գործակցությամբ, առաջին իսկ վայրկյանից կատարում ու շարունակում է կատարել ռազմական դրության պայմաններում իրեն վերապահված բոլոր լիազորություններն ու պարտականությունները: Համայնքում իրավիճակի թելադրանքով ստեղծվել են ինքնապաշտպանական աշխարհազորային ջոկատներ:

Կազմակերպված կերպով իրականացվում են բոլոր աշխատանքները, բնակիչների ու բարերարների կողմից առաջնագծի համար նախատեսված օգնությունը ժամանակին հասնում է տեղ, լուծվում են նաև շատ ու շատ առաջնահերթ խնդիրներ, որոնց մասին խոսելու ժամանակն էլ կգա…
#Հաղթելուենք»

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել