Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին:
Սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի, կարիքի դեպքում խնդրում ենք դիմել համայնքապետարաններին: Դրանց կոնտակտները ճշտելու համար կարող եք կապվել 114 թեժ գծի հեռախոսահամարով:
Նկատի ունենալով նաև հրատապ օգնության կարիքները և դրանց ծավալները, կարող եք դիմել նաև ՀՀ կառավարության և համայնքապետարանների հետ իր առանձնահատուկ մանդատի շրջանակում համագործակցող «Հայկական կարմիր խաչի ընկերություն», որը տրամադրում է մարդասիրական աջակցություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում (հեռ․՝ +374 60 625069, +374 60 627070)։
Աջակից այլ կազմակերպություններ
Առանձին մարզերում և համայնքներոմ կարող եք դիմել նաև սոցիալական աջակցության հարցերով մեզ հետ համագործակցող հետևյալ կազմակերպություններին․
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ․ հեռ․՝ +374 77 064245։ Լոռի, Արմավիր, Արագածոտն (համայնքները ճշտել ՀԿ-ից)
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ․ հեռ՝ +374 96403545։ Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք (համայնքները ճշտել ՀԿ-ից)
«Տաշիր» ԲՀ․ հեռ․՝ – +374 91 906710։ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Լոռի։
«Երիտասարդական միքս» ՀԿ․ հեռ․՝ +374 94 969247։ Կոտայքի մարզի Եղվարդ համայնք։
Եթե կան կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց տվյալներն ավելացնել այս ցանկում, խնդրում ենք կապվել նախարարության հետ՝ 521431 հեռախոսահամարով»: