Ձորակներն ու անտառները, որտեղ նրանք թաքնվում են, նրանց համար դառնալու են դժոխք․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ամբողջ գիշեր մարտերն անընդհատ շարունակվել են։ Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ։ Օրվա ընթացքում հաջողվել է Շուշվա շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբերի։ Նախորդ գիշեր որոշակի ակտիվություն պահպանում էր նաև թշնամական հրետանին։ Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշվա շրջակայքում շարունակվելու է»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել