Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա

Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Հայտնել է քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Եվս 2 անձի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են, նշել է նա։

Հայ զինծառայողների մասնակցությամբ ադրբեջանական կողմի տարածած կադրերի առնչությամբ քրեագիտական վարչության պետը նշել է, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում և արձանագրվել են խոշտանգման բազմաթիվ դրվագներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել