Սպառողի առանձին պահանջների բավարարման ժամկետները

Սպառող է համարվում բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին:

Սպառողը, եթե խախտվել են իր իրավունքները, իրավունք ունի  պահանջելու վնասների հատուցում:

Նշենք, որ ապրանքի գնման գնի համաչափ իջեցման, սպառողի կողմից ապրանքի թերությունների վերացման ծախսերի հատուցման, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի լուծման (ոչ պատշաճ որակի ապրանքն արտադրողին վերադարձնելու պայմանով) հետևանքով սպառողին հասցված վնասների հատուցման վերաբերյալ սպառողի պահանջները ենթակա են բավարարման վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների կողմից` համապատասխան պահանջի ներկայացման օրից` տասն օրվա ընթացքում:
Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել