ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում ավարտվել է Կապան քաղաքի բնակչուհի Ա.Ստեփանյանի կողմից վեց անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Դատախազության փոխացմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ստեփանյանը 2005թ. մինչև 2012թ. նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում նպաստել է մարմնավաճառությամբ զբաղվող Ա.Մարտիրոսյանի, Ն.Ղազարյանի, Ք.Գրիգորյանի, Լ.Պապյանի, Լ.Վարդանյանի եւ Ա.Եփրեմյանի պարբերաբար պոռնկությամբ զբաղվելուն` ստանալով գույքային օգուտ` յուրաքանչյուր միջնորդության համար 5000 դրամ միջնորդավճար:
Իսկ Կապան քաղաքի բնակիչներ Կ.Սողոմոնյանը եւ Վ.Սարգսյանը օժանդակել են նրան:
Ա.Ստեփանյանը նախկինում եւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարտված է եղել 1 տարի պայմանական ազատազրկման:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ Կ.Սողոմոնյանին եւ Վ.Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ 2-րդ մասի 5-րդ կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղյուրը՝ Իրավաբան.net