«Ունենք նոր իրողություն»․ փոխվարչապետը՝ ԱԺ-ում անցկացվող Հայաստանի 2021թ-ի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկմանը

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 2-ին անցկացվում է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումը։

«Ստեղծված իրավիճակում, որը պայմանավորված է ռազմական դրությամբ, կարծում եմ, շատ կարևոր է կենտրոնացնել մեր՝ բոլորիս ջանքերը, 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա, քանի որ այն պետք է արտացոլի կառավարության ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու հնարավոր ուղղությունները, ոլորտային քաղաքականությունների շեշտադրումները, ինչպես նաև ներկա իրավիճակով պայմանավորված նոր մարտահրավերները։ Իհարկե, մինչ օրս նախագիծն ունեցել է շատ որոշակի տրամաբանություն, որը բխել է ոլորտային ռազմավարություններից, կառավարության ծրագրերից, ունեցել է որոշակի բալանս, բայց, այնուամենայնիվ, ունենք նոր իրողություն, ունենք նոր անելիք, որպեսզի այդ բալանսի մեջ տեղ գտնի նաև ստեղծված իրավիճակը»,-քննարկման ժամանկ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել