Առողջապահության նախարարությունը կոչով դիմել է բժիշկներին

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,

Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։

Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝ օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։

Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել