Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում․ Արծրուն Հովհաննիսյան

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են 2 առանձին պրոցեսներ․ թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա։ Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։ Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են։ Թշնամին քիչ է օգտագործում զրահատեխնիկա, քանզի մեր զինուժը ոչնչացնում է շարժվող ցանկացած զրահամիավոր։ Հրետանին և օդուժը շարունակվում են կիրառվել։»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել