Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նա 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net