Սպառնալիք տալով՝ հարկադրել է սուտ ցուցմունք տալ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմենուհի Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, գնացել է Գյումրու Գյուլբենկյանի թիվ 1 վիրաբուժական հիվանդանոցի թիվ 36 հիվանդասենյակ, որտեղ բուժվել է որդու կողմից դանակահարված Արթուր Ս.-ն և վերջինիս նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ տալով հարկադրել է սուտ ցուցումունք տալ՝ իբր Ա. Սարգսյանը դանակահարող անձին չի ճանաչում: Փորձել է ձեռքի պայուսակով հարվածել մահճակալին պառկած, բուժման մեջ գտնվող Ա. Սարգսյանին, որը կանխվել է նույն հիվանդասենյակում ստացիոնար բուժման մեջ գտնվող Հրաչ Գ.-ի կողմից:

Մեղադրյալի նկատմամբ խափնման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 340–րդ հոդվածի՝ վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել