Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը

 Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:

 Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:

 Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաև մինչև չափահաս դառնալը` նրա ամուսնության և լրիվ գործունակություն ձեռք բերելու այլ դեպքերում:

 Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել