Շատերին է, երևի, հետաքրքիր, թե որոնք են բնակության և հաշվառման վայրերի տարբերությունները:
Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է( փաստացի բնակության վայր):
Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:
Անձի հաշվառման(գրանցման) վայր է հանդիսանում այն վայրը, որտեղ տվյալ անձը գրանցված է:
Աղբյուրը՝ Իրավաբան.net