Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարությա օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը:
Դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով:
Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:
Արդարացվածին պատճառված վնասը հատուցելու իրավունքը պարզաբանելու մասին իրականացվող դատավարական գործողության արձանագրության մեջ կատարվում է գրառում կամ կազմվում է առանձին արձանագրություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net