Հաճախ դատարանին հայցը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է լինում ավելացնել կամ պակասեցնել ներկայացված պահանջը կամ ներկայացնել նոր հիմնավորումներ: Արդյո՞ք դա հնարավոր է:
Քաղաքացիական դատավարությունում եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը:
Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:
Վարչական դատավարությունում ևս հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել մինչև դատաքննություն նշանակելը:
Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի ընդդատության սահմաններում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net