Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արսեն Մ.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՊԲ թիվ X զորամասի 3-րդ գումարտակի 8-րդ վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող, 2011թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 29-ն ընկած ժամանակահատվածում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ պարբերաբար վիճաբանել և ապտակել է նույն ջոկի ժամկետային զինծառայող` Է.Ալավերդյանի հետ՝ ապառնալով, որ զորամասում այլ զինծառայողների մոտ Ալավերդյանի մասին արատավորող տեղեկություններ կհայտնի, բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է մարտական հերթապահությունից հետո զորամասում իրեն տալ 50000 ՀՀ դրամ գումար, որի հետևանքով Է. Ալավերդյանը, գտնվելով խիստ ընկճված հոգեվիճակում, 2011թ. հուլիսի 29-ին՝ ժամը 06.45-ի սահմաններում, ՊԲ X զորամասի թիվ 121 մարտական դիրքում ինքնասպանություն է գործել. իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է կզակային շրջանին և հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք ստանալով՝ մահացել է:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net