Սերգեյի նկատմամբ բռնություն գործադրելու նպատակը նրանից գումար հափշտակելն էր

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  քննության է  առել քրեական գործն  ըստ մեղադրանքի Արամ  Հ.-ի:Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում, շորթման եղանակով, այն է՝ Սերգեյ Մ.-ի առողջության նկատմամբ բռնության գործադրման և գույքի վնասման սպառնալիքով, նրանից փորձել է հափշտակել 388 670 ՀՀ դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին հասցնել չի կարողացել:

Մեղադրյալի  նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել  կալանավորումը:

  Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել