Տավուշի մարզի ընդհանուր իրավասութայն դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Մ.-Ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.-ի հունվարի 19-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Ռ.-ին պատկանող Ֆորդ Մոնդեո ավտոմեքենայում նույն քաղաքի բնակիչ Գագիկ Ղ.-ի գույքին տիրանալու նպատակով բացահայտ հափշտակել է վերջինիս մոտ գտնվող ոսկյա մեկ մատանին, ձեռքի ժամացույցը և Նոկիա տեսակի բջջային հեռախոսը:
Արթուրը կալանավորված է:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net