Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝
ա) որոշում են անձի կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և վերականգնողական ներուժը.
բ) անձին ճանաչում են հաշմանդամ, սահմանում են հաշմանդամության խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը, որոշում են հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը և վաղեմությունը.
գ) որոշում են սոցիալական պաշտպանության միջոցառումների տեսակներից, ձևերից և ծավալներից հաշմանդամի կարիքները, մշակում և հաստատում են հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը.
դ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր է տալիս լրացուցիչ հետազոտությունների.
ե) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.
զ) աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում են անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.
է) որոշում են տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.
ը) վերահսկում են վերականգնողական միջոցառումների իրականացումը և հաշմանդամների աշխատանքային պայմանների համապատասխանությունն օրենսդրության պահանջներին.
թ) ուսումնասիրում են հաշմանդամության վիճակը և առաջացման պատճառները.
ժ) մասնակցում են հաշմանդամության կանխարգելման, հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժա) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկի ստեղծմանը.
ժբ) իրականացնում են այլ լիազորություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net