Պատժի կրումը հետաձգելու և պատժից ազատելու կարգը

Եթե դատապարտյալը հղի կին է կամ ունի մինչև երեք տարեկան երեխա կամ տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, ինչպես նաև եթե պատժի հետագա կրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար (հրդեհ կամ այլ տարերային աղետներ, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդություն, մահ կամ այլ բացառիկ հանգամանքներ), ապա պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, նրան և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին հարազատի համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը կամ հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը կամ այլ հանգամանքների մասին տեղեկանքներ, ինչպես նաև դատապարտյալի անձնական գործը:

 Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատման օրը ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում է ուղարկում պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատման օրը: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք օրվա ընթացքում, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում հաշվառվելու պարտավորության մասին:

 Դատապարտյալի ներկայանալուց հետո` երեք օրվա ընթացքում, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը պարտավոր է ուղղիչ հիմնարկին տեղեկացնել այդ մասին:

 Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում ինքնուրույն և իր հաշվին:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել