Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։
Էնպես որ պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»։