Կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար Արցախից տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ  060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել