Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկությունն առ այն, որ իբրև Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: Տեսանյութում նկարահանողն աում է, որ մեքենաները վերադառնում են ՌԴ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` շտապ օգնության մեքենաներն անցել են սահմանը, Վրաստանի կողմից որևէ արգելք չի եղել: Ինչ վերաբերում է տեսանյութում երևացող կուտակումներին, դրանք ստեղծվել են հերթի պատճառով: Հերթում երկար մնալը տեսանյութում ներկայացված է որպես մուտքի արգելք: