Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը. Շաիբ Բահման

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են.

«Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահման.
Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև:

Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: Բախումները տեղի են ունենում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում և այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը:

Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները և շարունակություն հաղորդել Թեհրանի դեմ Բաքվի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը: Հնարավոր է՝ Ադրբեջանն այդ նպատակի համար իր երկրի ներսում նույնպես ավելացնի ճնշումներն իսլամադավանների նկատմամբ:

Թուրքիան այս գործընաթացներում ունի երկարաժամկետ ծրագրեր: Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն: Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել