Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանվում է, որ․
1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով:
370-րդ հոդվածով սահմանվում են ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար նախատեսված պատիժները, ըստ որի․
Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ տուգանքով՝ առավելագույնը 200․000 դրամի չափով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: