Դերձակ աղջիկներից մեկն ասում է` ինձ մի նկարեք, մայրս չգիտի, որ այստեղ եմ, այնքան լավ եմ հասկանում իրեն, անկեղծ` իմ մայրն էլ չգիտի․ պատգամավոր Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է․

«Պատերազմի կամավորները.
Արցախյան թիկունքում, որն իրականում թիկունք էլ չէ, հաճախ հենց առաջնագծի է վերածվում, կամավորներն անգնահատելի գործ են անում, վարորդ կամավորներն ամեն օր սնունդ են հասցնում գյուղերում ու ապաստարաններում ապրողներին, ամեն րոպե կարող են տեղ չհասցնել… դերձակները զինվորական հագուստ են կարում, հացթուխները հաց են թխում, լրագրողների հետ հսկայական աշխատանք են տանում թարգմանիչներն ու օգնականները, բոլորն ամեն րոպե վտանգված են… իրենց անհատապես, դեմքերով ու անուն առ անուն պետք է ճանաչենք, ինչպես մեր բոլոր հերոսներին, բայց շատերը հիմա անգամ չեն ուզում նկարվել։

Երեկ դերձակ աղջիկներից մեկն ասում է` ինձ մի նկարեք, մայրս չգիտի, որ այստեղ եմ, այնքան լավ եմ հասկանում իրեն, անկեղծ` իմ մայրն էլ չգիտի, ամեն օր ստում եմ, բայց այս սուտն ամենաազնիվ ճշմարտությունից էլ ճիշտ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել