Մի շարք հասցեներում գազամատակակարումը 9 ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել