Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հերթական կարևոր ապրանքներն էի ուղարկել Արցախ և չգիտեմ ինչո՞ւ պոստեր հասցնող երիտասարդը որոշել էր տեսագրություն անել, որը իհարկե չեմ հրապարակի, բայց բովանդակությունը կասեմ։
Էս երիտասարդը տղաներին հարցնում է.
– Մենք ի՞նչ ենք անելու
Գոռում են.
– Հաղթելու ենք։
Հարց.
– Շիրակի պատգամավորը ձեր վարկերն ի՞նչ է անելու։
Գոռում են.
– Փակելու է։
Ու սկսվում է բարձր ծիծաղ։
Հա, համաձայն եմ, դուք հաղթած, առողջ ու անփորձանք ձեր տները հասեք, ես կփակեմ, ամեն ծնված երեխայի նվերներ էլ կպատրաստեմ։ Էդ տեսանյութը հատուկ պահելու եմ, որ ներկա-բացակա անեմ #Հաղթած »։