Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել այսօր՝ հոկտեմբերի 24-ին, սուրբ Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցած պսակադրության մասին․
«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները…
Երջանի՛կ լինեք»: