Ադրբեջանցի ռազմագերին պատմում է․ «Մի օր մնացել եմ ձորում, հետո հայ զինվորներն են տարել իրենց տեղակայման վայր»

Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է տարածել՝ նշելով․

«Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում:
Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին:
Տեսանյութը վերցված է Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից»:

Նա նշում է, որ մոտ 20 օր է հիվանդանոցում է․ «Հիմա լավ եմ, բժիշկների օգնությամբ լավանում եմ։ Բժիշկները, անձնակազմը լավ են վերաբերվում, սննդից շատ գոհ եմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել