Երևանի ավագանու անդամ Դավիթ Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է նրան այժմ վիրահատում են:
Շուտ ապաքինվիր կամանդիր ջան»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մեջքի և ոտքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել։ Անհանգստանալու կարիք չկա․ վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում»: