ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին և տարբեր խոշոր գյուղական համայնքներ: