Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցը ևս մի կորուստ ունեցավ։
«Հպարտությամբ ու սրտի կսկիծով ընդունեցինք մեր դպրոցի սանի՝ Արսեն Մուրադյանի նահատակության լուրը։
Նա բռնեց հավերժի ճամփան. միացավ իր հերոս ընկերներին, և երկնային արդարության զորակոչված մարտիկների շարքը համալրվեց ևս մի անձնուրաց հերոսով»։