«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ` հետևյալ առարկաների համար. Համաշխարհային պատմություն` հիմնական և ավագ դպրոցների համար և Հայոց պատմություն/եկեղեցու պատմություն` հիմնական դպրոցի համար:
Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն «Հասարակություն, հասարակական գիտություններ» աշխատանքային խմբում:
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
Ուսումնասիրել`
- Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը` ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
- Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
- Ազգային կրթակարգի նախագիծը,
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
- Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
- Մշակել ուսումնական նյութերի թղթապանակ՝ փորձարկող դպրոցների համար:
- Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձարկող դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
- Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձարկող դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
- Կազմակերպել հանդիպումներ փորձարկող դպրոցների ուսուցիչների հետ:
- Անհրաժեշտության դեպքում վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը` հիմնվելով փորձարկման արդյունքների վրա:
- Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
- Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:
Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:
Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմանները.
- Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- Գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
- Թեկնածուի ընդհանուր փորձը
- Առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ
- Թեկնածուի հատուկ փորձը.
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն:
Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- Ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- Ընդհանուր փորձը – 30 միավոր
- Հատուկ փորձը – 40 միավոր
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից «Խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս)
«Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
- Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլփոստով ([email protected]) մինչև հոկտեմբերի 15-ը, ժամը 17:00-ն:
Խնդրում ենք նամակի մեջ նշել, թե վերոնշյալ որ խորհրդատվական ծառայության համար եք դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ զանգահարել 57-56-90 (24) հեռախոսահամարին: