15-ամյա Նարեկն առաջնագծում կռվող զինվորներից իր հերոսությամբ ոչնչով չի տարբերվում:
Թշնամու ԱԹՍ-ը հարվածել է նրանց մեքենային, ինչից հետո ընթացքից այն գլորվել է ձորը: Տղային հաջողվել է փոքր եղբորը հանել մեքենայից, վնասվածքներով մագլցել ձորն ու առաջին պատահած մեքենայով հասնել մոտակա հիվանդանոց:
Նարեկն ու նրա եղբայրը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիներից հերթականն են: Այս օրերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են գտնվում նրանցից մի քանիսը: Մարդիկ, ովքեր դեռ լիովին չառողջացած, արդեն մտածում են հայրենի տուն վերադառնալու մասին:
Տեսանյութը՝ այստեղ
https://www.facebook.com/SourbAstvatsamayr/videos/701473253800738/