Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետի հետ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, կողմերը շեշտել են Անդրկովկասում խաղաղության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

«Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ վարչապետ Ալի Ասադովի հետ: Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրի, տնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ:

«Միխայիլ Միշուստինը նշել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման կարևորությունը, ռազմական գործողությունների դադարեցումը և իրավիճակի քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել