Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ևս մասնակցել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին:
Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների, Դատական դեպարտամենտի կողմից հավաքագրվել է 22.340.000 ՀՀ դրամ և այսօր փոխանցվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական հաշվեհամարին՝ ի նպաստ հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի հզորացման:
«Միևնույն ժամանակ, մեր սատարումն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում մեր պետությանը և կանգնած ենք հայ զինվորի, Հայաստան աշխարհի, Արցախի կողքին»,-նշված է հայտարարության մեջ: