Մարտերը դժվար, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր, միջոցներ է կիրառում, իսկ հայկական կողմը հաղթանակներ է տանում․ Արծրուն Հովհաննիսյան

Երեկ ողջ գիշեր և այսօր՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան մարտերը շարունակվել են։ Գիշերվա ընթցքում հակառակորդը Արաքսի հովտի հատվածում, Արաքսի երկայնքով փորձել է ուժեր կուտակել և առաջ ընթանալ։ Մեր հետախուզական ստորաբաժանումները հետևել են հակառակորդի գործողություններին, ժամանակին հավաստանշել են և դիպուկ հրիթառին ու հրետանային կրակով խմբավոմանը մեծ վնաս են պատճառել, մոտավորապես 3 համահավաք, լավ սպառազինված բրիգադների կրակային խոցում են իրականացրել՝ ոչնչացնելով խումբը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ զորախումբը կրել է զգալի կորուստներ, մի քանի տասնյակ մահացածներ, զգալի թվով զրահատեխնիկա, որոնց մի մասն անվնաս թողել և դաշտից փախել են։ Այդ հատվածում կուտակումներ իրականացնելիս ադրբեջանական ստորաբաժանումները, զորամասերը, միավորումները հաճախակի փորձում են օգտվել Արաքսի սահմանից, ինչի առնչությամբ մենք  կոչ արեցինք իրանական կողմին հետևել այս գործողություններին և թույլ չտալ գետն անցնել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ օրվա ընթացքում այլ դիպուկ հարվածներ, որոնք արդեն ներկայացվել են, օրինակ՝ նավթամթերքի բազայի ոչնչացումը, այդ թվում, բազայի կողքը տեղակայված զորամասին՝ շուրջ 200 զինծառայողներով։

«ՊԲ բանակի ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ ևս զգալի առաջխաղացում ունեն, հայտարարվեցին դիրքային կարևոր բարելավումների մասին»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներից հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերին։

«Մեր զորքերը շարունակում են վստահաբար հաղթանակներ տանել տարբեր ռազմաճակատներում։ Մարտերը դժվար են, ծանր են, հակառակորդը մեծ ուժեր և միջոցներ է կիրառում»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել