Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ
ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ամուր կանգնած լինելով հայրենիքի և մեր հաղթական բանակի թիկունքին, հայտնում է իր հանձնառությունը, Արցախյան պատերազմի հաղթական ավարտից անմիջապես հետո, կատարելու Ստեփանակերտ և Շուշի քաղաքների ավերված հասարակական նշանակության կառույցների վերականգնողական աշխատանքներ` 100 միլիոն ՀՀ դրամի չափով»: