ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:
Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:
Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»: