Այս բեկորը Արցախի ծննդատան մոտակայքում էր․ պատգամավոր Արման Աբովյան

«Այս բեկորը Արցախի ծննդատան մոտակայքում էր»․ Ազգային ժողովի արտահերթ նիստին՝ հոկտեմբերի 6-ին, ցույց տալով հրթիռի մի մաս, ասաց պատգամավոր Արման Աբովյանը։

Նա հայտարարեց, որ ամեն օր նմանատիպ տասնյակ ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների հանդեպ։

«Այս հրթիռները լիցքավորվում են, այսպես կոչված, կասետաներով, կասետային հրթիռներ են, որոնց կիրառումն արգելված է բոլոր հնարավոր և անհնարին միջազգային կոնվենցիաներով և օրենքներով։ Յուրաքանչյուր պետություն, կամ յուրաքանչյուր կազմակերպություն՝ տեռոռիստական, կամ ով ուզում է լինի, որը կիրառում է այս զենքը, կամ առհասարակ յուրքանչյուր զինատեսակ՝ խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է։ Հանցագործ` առացն որևէ վերապահման։ Եթե ինչ-որ մեկի մոտ կան կասկածներ, ապա հորդորում եմ՝ գնացեք Ստեփանակերտ, և Ստեփանակերտի փողոցներում տեսեք այդ չպայթած բեկորները, չպայթած ռումբերը, որոնց վրա կարմիր լենտ է կապած, որ հետո երեխաները վերցնեն և պայթեն։

Ահա ով է պատերազմում մեզ հետ։ Մեզ հետ պատերազմում է տեռոռիստական Թուրքիան և տեռոռիստական Ադրբեջանը։

Ըստ էության, սա այն ուղեգիրն է, որը պետք է դռներ բացի այդ երկու հանցագործի առջև Հաագայի միջազգային տրիբունալի դռները ու ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը կստանան իրենց արժանի պատիճը»,-ասաց Արման Աբովյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել