Նախարարությունը զգուշացում է․ թույլ մի տվեք ձեր փաստաղթերը լուսանկարել, գումար մի տվեք, պահանջեք աշխատակից ներկայացողի վկայականը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացում է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

Խնդրում ենք՝ զգոն եղեք:

  • Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:
  • Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:
  • Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:

Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել